Shopping Cart
Your Cart is Empty
Quantity:
Subtotal
Taxes
Shipping
Total
There was an error with PayPalClick here to try again
CelebrateThank you for your business!You should be receiving an order confirmation from Paypal shortly.Exit Shopping Cart

        David Stuart

Դուք ընդրել եք վերջնական դադար տալը:

Հիանալի է:

Սա հիանալի նպատակ է, այն կարող է նաև հավակնոտ լինել: Այն իր մեջ ներառում է հետևյալը բաները.

• Հարմարվելու այս «ապրելակերպի փոփոխությանը»

• Խթանիչների և թմրամիջոցներ օգտագործելու ցանկությունների բացահայտում և կարգավորում:

• Սթափ սեռական հարաբերություններ

• Նոր ընկերների և կապերի ստեղծում

• Հին ընկերների և շրջապատի հետ շփում

• Հասկանալ մեր կապը սեռական հարաբերությունների հետ և թե ինչ ենք ակնկալում դրանցից և ինչպես հետապնդել դրանք

• Վերանայել սոցիալական հանդիպումների հավելվածների դերը մեր կյանքում

• Զգացմունքների, պահանջների և խոցելիության կարգավորում արանձ թմրամիջոցների օգնությանը


Սա իրենից ներկայացնում ապրելակերպի բավականին փոփոխություն և նոր սովորությունների հետ համակերպում: Ամենակարևորը, անշուշտ սեռական հարաբերությունների հանդեպ պետք է նոր մոտեցում ունենալ: Սթափ սեռական հարաբերությունը շատ է տարբերվում ՔեմՍեքսից, մանավանդ երբ բավականին ժամանակ է անցել երբ վերջին անգամ սթափ սեռական հարաբերություն եք ունեցել: Այն կարող է լինել վախեցնող, դժվար և տհաճ: Սթափ սեռական հարաբերություններ ունենալը ամենամեծ մարտահրավերն է մեզ համար երբ ընտրել ենք դադարեցնել թմրամիջոցների օգտագործումը:

Մենք, ամենայն հավանականությամբ, թմրամիջոցների և սեռական հարաբերությունների հանդեպ պահանջ զգանք որը կարող է ճնշող լինել: Հաճախ այդ ցանկությունները առաջանում են այն որոշ բաների կողմից, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք, փորձում ենք, ինչը տեղի է ունենում: Նրանք կարող են լինել գռգռվածությունը, միայնակությունը, ձանձրույթը և զայրացած լինելը, նրանք կարող են ներառել բաներ ենք տեսնում սոցիալական լրատվամիջոցներում տեսած կամ ընկերների կողմից ստացված հաղորդագրություններն ու հրավերները: Որոշ մարդկանց համար ուրախ և անհոգ լինելը կարող է կեղծ անվտանգության զգացմունք առաջացնի մոռացության մատնելով թմրամիջոցների բացասական ազդեցությունները և վտանգները որոնց պատճառով հայտնվեցինք այստեղ:

Այսպիսով, թմրամիջոցների օգտագործմանը դադար տալը մեծ նպատակ է և պահանջում է ցանկությունները կառավարելու որոշակի հմտություններ: Մեզանից ոմանք դա կարող են հեշտությամբ անել միայնակ, իսկ շատերի համար կարող է լինել շատ դժվար: Շատերը օգտվում են տեղական թմրանյութեր օգտագործողներին օժանդակ կազմակերպությունների տրամադրված ծառայություններից այդ հմտությունները սովորելու համար, ինչպես նաև այն կազմակերպություննեից որոնք տրամադրում են թմրամոլությունից ազատվելու 12 քայլ ծառայություններ՝ ինչպիսիք են “Narcotics Anonymous”-ը, “Crystal Meth Anonymous” կամ “Sex Anonymous”-ը: Այս խմբերն առաջարկում են թմրամոլությունից ազատվելու քայլ առ քայլ ուղեցույց: Նրանց միջոցով կարող են ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ ովքեր կարող են աջակցել ձեզ հաղթահարել ցանկությունները և հաջողության հասնել սեփական փորձից ելնելով:

Մինչև մենք կարողանանք պրակտիկայում հմտօրեն զսպել թմրամիջոցներ օգտագործելու ցանկությունները, գուցե լավ գաղափար է, որ որոշ սոցիալական հավելվածներից ընդմիջում վերձնել: Սթափ սեռական հարաբերություններ ունենալը կարող է դժվար լինել և նույնիսկ բարկացնող:

Ոմանք նույնիսկ որոշում են ընդգրկվել որոշակի թերապեվտիկ ծրագրերում որպեսզի կարողանան տարանջատել այն կապը որը ստեղծել են թմրամիջոցների և սեռական հարաբերությունների միջև: Սոցիալական հավելվածները կարող են պատճար հանդիսանալ ցանկություններին մատնվելու և ձեր նպատակի ձախողմանը:

Սոցիալական հավելվածներից և նույնիսկ սեռական հարաբերություններից ընդմիջում վերձնելը երբեմն կարող է օգտակար լինել: Եթե երկար ժամանակ է անցել երբ վերջին անգամ սթափ սեռական հարաբերություն եք ունեցել, ապա կարող է ավելի հեշտ լինել ձեր համար սեռական հարաբերություն ունենալ ծանոթ և վստահված անձի հետ՝ այնպիսի մեկի հետ ով գիտի թե երկար ժամանակ է անցել վերջին սթափ սեռական հարաբերությունից և գիտեկցում է որ մենք կարող ենք մի քիչ նյարդայնանալ սեռական հարաբերության ընդացքում:

Պետք է խուսափել անծանոթ մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալուց, քանի որ դա կարող է առաջացնել տագնապներ, անհանգստություն և նույնիսկ լինել տհաճ: Հանգիստ եղեք: Եթե շարունակում ենք դժվարանալ ապա կարող ենք դիմել բժշկական կենտրոններ հոգեսեռական թերապիայի համար:

Եթե ՔեմՍեքսը սկսեց գերակշռել մեր սոցիալական կյանքը, ապա իմաստուն կլինի դուրս գալ և հանդիպել մի քանի այլ նույնասեռակաների (կամ նոր ընկերների հետ): Փորձել կրկին կազմել սոցիալական շահերը: Կապվեք ձեր տարածքային ԼԳԲՏ բարեգործական կազմակերպություւների հետ, տեսեք, թե արդյոք նրանք կարող են առաջարկել որոշ սոցիալական կամ սպորտային խմբեր: Գուցե նրանց հետ կամավոր աշխատանք անել: Վերստեղծեք որոշ հետաքրքրություններ, որոնք կարող են հետաքրքրել: Հրավիրեք ընկերներին միմյանց հետ ճաշելու, թատրոն և արվեստի ցուցահանդեսներ հաճախելու:

The Twelve Step Fellowship groups, international.

Մարդիկ, ովքեր հաճախում են «տասներկու քայլեր» ծրագրեր, իրենք իրենց անվանում են վերականգնող թմրամոլներ: «Թմրամոլ» տերմինը այդ կազմակերպություններում որևէ խարան չի առաջացնում: Այդ իրենից հիշեցնում է, որ օգտագործված / չարաշահված թմրանյութերը իրենց կախվածության մեջ է դրել: Պարտադիր չէ սթափ լինել այդ հանդիպումներին մասնակցելու համար: Կախվածությունն անօգնական վիճակ չէ, որից ձեռբազատվելը անհնարին է, որոշակի մասնագիտական օգնությամբ կարելի է հաղթահարել ցանկությունները:

Շատերի համար «Թմրամոլ» տերմինը տհաճ է հնչում և անհարմարություն է առաջացնում: Ստորև այլ տարբերակներ կան և կարող եք մեկ անգամից գնալ դեպի Smart Recovery վերնագիր:

Տասներկու Քայլ խմբերը կարող են լինել օգտակար մարդկանց այն խմբերի համար, որոնք ցանկանում են ազատվել թմրամոլությունից, և շատ քաղաքներում կազմակերպվում են ամենօրյա խմբեր: Խմբերը շատ ջերմ են ԼԳԲՏ մարդկանց հանդեպ և որոշ հանդիպումներ ունեն կոնկրետ ԼԳԲՏ ուղղվածություն: Հակարակ շատ մարդկանց կարծիքների “Տասներկու Քայլ” ծրագրերը կրոնական կազմակերպություններ չեն և հավատացիալ լինելը պայման չե մասնակցելու համար:

Այս խմբերում կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց ովքեր արդեն վերականգնվել են կամ գտնվում են վերականգնողական փուլում: Շատերի համար դա կարող է հանդիսանալ հիանալի առիթ շփվելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար:

Այս ծրագրի շրջանակներում դուք ձեռք եք բերում այսպես ասած “հովանավոր”: Հովանավորը այն մարդն է ով ձեր հետ քայլ առ քայլ կաջակցի հաղթահարել այն բոլոր դժվարությունները որոնց կարող եք բախվել վերականգնման ընդացքում: Նրանք նույնպես լինում են այս ծրագրի մասնակից և նույնպես փորձում են ազատվել թմրամիջոցների կախվածությունից: Նրանք իրենց իսկ սեփական փորձով հասկանում և գիտակցում են այն բոլոր դժվարությունները որոնց միջով դուք կարող եք անցնել: Նրանք նույնպես բախվել են դրանց և կարողացել հաղթահարել: Նրանք ձեր հետ կկիսվեն իրենց փորձով տալով ուժ և հույս:

Հանդիպումները կարող են տարբերվել խմբից խումբ և տեղի են ունենում աշխարհի մի շարք քաղաքներում եւ երկրներում: Նրանք ապահով տարածքներ են ուրիշների հետ շփվելու և կիսվելու ձեր հաջողություններով և դժվարություններով: Դա նման է հավասարը հավասարին աջակցություն տրամադրող ծառայություններին: Դուք չունեք նախապես գրանցվելու և ժամադրություն ձեռք բերելու կարիգ, դուք կարող եք այցելել ձեզ հարամար օրը գնալ այնտեղ: Ցանկություն չունենալու դեպքում դուք ստիպված չեք լինի խոսել, դուք կարող եք պարզապես նստել և լսել ուրիշներին: Այս հանդիպումների հաջողությոան գաղտնիքը կայանում է թմրամիջոցներից կախվածություն ունեցող մարդկանց միմիանց աջակցելու մեջ:

Այս հանդիպումները անվճար են, սակայն դրանց կայացման համար կարիք ունեն մասնակիցների ագնությանը: Հանդիպումների ընդացքում մասնակիցներին խնդրում են արկղի մեջ իրենց ֆինանսական ներդրումը ունենալ որպեսզի հոգան հանդիպումների հետ կախված ոչ թանգ ծախսերը ինչպեսիք են թեյն ու սուրճը, սակայն դա պարտադիր պայման չէ: Նորեկներին դա չի վերաբերում և նրանց տրամադրվում է գրականություն անվճար:

ԼԳԲՏ համայնքից մի քանի հազար մարդ հաճախում են 12 Քայլ ծրագրեր որոնք կարողացել են ազատվել կախվածությունից և վերականգնվել:

Հավելյալ տեղեկությունների կարող եք գտնել հետևյալ հղումներում:

Crystal Meth Anonymous

http://www.crystalmeth.org *

Sex Addicts Anonymous

http://saauk.info/en/ *

https://saa-recovery.org * (Մեծ Բրիտանյայից դուրս)

Sex & Love Addicts Anonymous

http://www.slaauk.org *

https://slaafws.org (Մեծ Բրիտանյայից դուրս)

Narcotics Anonymous

http://ukna.org *

https://www.na.org* (Մեծ Բրիտանյայից դուրս)

Co-Dependents Anonymous

http://www.coda-uk.org

http://coda.org (Մեծ Բրիտանյայից դուրս)

Alcoholics Anonymous

http://www.alcoholics-anonymous.org.uk *

http://www.aa.org * (Մեծ Բրիտանյայից դուրս)

* ԼԳԲՏ թեմատիկայով հանդիպումների խնդրում ենք ծանոթանալ տրամադրվող հանդիպումների ցանկերի հետ:

Հետևյալ տեքստը կազմվել է Լոնդոնյան ընթերցողների համար: Այն կարող է կիրառելի չլինել Միացյալ Թագավորության սահմաններից դուրս գտնվող երկրներում:

ԽԵԼԱՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ “SMART RECOVERY”

12 քայլին այլընտրանք որոնողներին, SMART Recovery- ն նույնպես առաջարկում է թմրամոլությունից ազատվելու վերականգնողական ծրագրեր: Այնտեղ տրամադրվում խորհուրդներ և աջակցություն նախկին թմրամոլների կողմից ինչպես նաև փոխօգնություն ներկա թմրամոլների կողմից ովքեր ընդգրկվել են այս ծրագրում: Չնայած նրանք փոքր կազմակերպություն են, կազմակերպում են տարբեր հանդիպումներ Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում, ինչպես նաև առցանց օժանդակություն:

SMART Recovery

https://www.smartrecovery.org.uk

http://www.smartrecovery.org (Մեծ Բրիտանյայից դուրս)

_____________

ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ `ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ / ՍՊՈՐՏԻ / ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐ ԳԵՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Թմրամիջոցներ օգտագործելուն վերջնականապես դադար տալը մեծ նպատակ է, և դա կարող է որոշ մարդկանց համար ավելի հեշտ լինել, քան ուրիշների համար: Երբեմն դա ավելի հեշտ է ժամանակավոր նպատակ ունենալը: Եթե ցանկանում եք աշխատել ավելի փոքր, հասանելի նպատակների ուղղությամբ, թերևս մեկ ամիս կամ նույնիսկ մեկ շաբաթվա ընդմիջում տալու թմրամիջոցներից ընտրեք ձեզ հարմար ստորև տարբերակներից:



ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ՍԹԱՓ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե դուք բախվում եք հաճախակի ձախողությունների հետ, կամ եթե դուք զգում եք, որ թմրանյութերին վերջնական դադար տալը չափազանց մեծ նպատակ է ձեզ համար, ապա դրան կարող եք հասնել փոքր քայլերով: նախ փորձեք փոքր նպատակներ և աշխատեք դրանց ուղղությամբ որոնցով կհասնեք ձեր ուզած վերջնական նպատակին: