Shopping Cart
Your Cart is Empty
Quantity:
Subtotal
Taxes
Shipping
Total
There was an error with PayPalClick here to try again
CelebrateThank you for your business!You should be receiving an order confirmation from Paypal shortly.Exit Shopping Cart

        David Stuart

Այդ հարցերը հենց ձեր համար էին: Դրանք նախատեսված չիէն ձեզ խաբելու կամ ինչ-որ բան պարտադրելու համար:

Դրանց նպատակն էր օգնել ձեզ մտածել, թե ինչպիսին եք ցանկանում ձեր սեռական (և ռոմանտիկ) կյանքը լինի:

Երբեմն վախենալով փոփոխություններից շարունակում ենք ապրել մի շրջանի մեջ, որտեղ մենք միշտ չէ, որ երջանիկ ենք:

Եվ երբեմն մենք ոչ միայն չենք մտածում այդ մասին, թե ինչպիսին ենք ուզում մեր սեռական (և ռոմանտիկ) կյանքը լինի, այլ նույնիսկ ոչ մի կոնկրետ քայլ չենք էլ ձեռնարկում դա իրականացնելու ուղղությամբ:

Եկեք միայնակ ակտիվորեն փորձենք դա իրականություն դարձնել:

Երբեմն, ինքնուրույն ճանապարհը կերտելու փոխարեն, մենք պարզապես գործում ենք սեռական իմպուլսների, կամ հասարակության կողմից թելադրվող սեռական կյանքին վերաբերող նորմերի հիման վրա: Երբեմն մեր սեփական զգացմունքային կարիքները այնքան ուժեղ են, որ կարող ենք դրանք բավարարելու ճանապարհին չնկատել ինքներս մեզ, կամ շրջապատին պատճառած վնասները:

Երբեմն մենք այնքան դժգոհ ենք սթափ վիճակում սեռական հարաբերություններից, որ կարծում ենք, որ թմրամիջոցները մեր կարիքները բավարարելու միակ միջոցն են:

Եվ երբեմն ոչ միշտ ենք ինքներս մեզ գնահատում ըստ արժանվույն:

Բայց ոչ միշտ իհարկե: Երբեմն դա ուղղակի զվարճանք է, առանց վնասելու:

Հուսով եմ որ հարցաշարը օգտակար էր:

Եթե որոշել եք, որ կարիք չունեք որևէ բան փոխել... հիանալի է: Հույսով եմ հարցաշարը անիմաստ ժամանակի կորուստ չէր:

Եթե որոշել եք, որ թմրամիջոցներ օգտագործելն ընդհատելը կարող է օգտակար լինել, կամ ցանկանում եք ստանալ հավելյալ տեղեկություններ վնասի նվազեցման մեթոդների մասին, կամ առհասարակ այս թեմայի մասին իմանալ ավելին, կարող եք օգտվել ստորև նշված հղումներից: